Հութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց
Եմենի հութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Իրանի դաշնակից համարվող հութիները պնդում են, որ պահանջվող գումարը փոխհատուցում է այն վնասների համար, որոնք հասցվել են Սաուդյան Արաբիայի օդային հարվածների հետևանքով:
Հութիները Սաուդյան Արաբիայից պահանջում են նաև ճանաչել իրենց որպես Եմենի օրինական իշխանություն։ Եթե երկրի իշխանությունները համաձայնեն դրան, Սաուդյան Արաբիայի հարավային սահմանին կհայտնվի Իրանին դաշնակից պետություն։
Երկու պահանջների կատարումը հութիների համար կնշանակեր լուրջ քաղաքական հաղթանակ և, ինչպես նշում է պարբերականը, դժվար թե ընդունվի Էր Ռիադի կողմից։
Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակների կարծիքով՝ Սաուդյան Արաբիան չունի Եմենի տարածքում գործող այս խմբավորման սպառնալիքը չեզոքացնելու հեշտ լուծում։