Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթՀրաժեշտ եմ տալիս ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկին. Ռոնալդուն հայտարարեց կարիերան հավաքականում ավարտելու մասին
Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ)Կպած ուզում եք ինձ բժժացնել. ես դեռ չեմ բժժել, տիկին Վարդանյան. Արարատ Միրզոյանը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)Ուշիի ողբերգական վթարի հատվածը պատշաճ գծանշված է եղել, բեռնատարը ՀՀ հաշվառում չունի. ԽուդաթյանԷդ ի՞նչ հպարտանալու բան է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններով հպարտանում եք. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոն է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովումԶԱԳՍ-ում ամուսնացնող կինը, որ վկա է, կասեք՝ ամուսնության կողմ է.... ինչըղ, էդպես կեղնի. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Փաստաբանի կողմից վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է (կադրեր)
Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություն կլինի. կապրենք, կտեսնենք. Միրզոյան
Ֆրանսիայում բողոքի ցույցերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի 70 հազար իրավապահ
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրություններն սպառված են. Փաշինյան
Դժգոհություններ էլի եմ լսել. Միրզոյանը՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասինԱմեն ինչ ունի իր բացատությունը, բայց դա մեզ բավարարում. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
Ուշադրություն. սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյան
2026թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 41%-ով աճել են՝ կազմելով 3.8 մլրդ դոլար. Hetq.am63-72 տարեկանների համար բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր իրականացվի. կառավարությունը հաստատեցԽոնարհվում ենք մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Պրոցեսը տանում է դեպի դա. Փաշինյանը՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթացն սկսելու մասինԵրևանում` քաղաքապետարանի հարևանությամբ, բшխվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավnրԵրևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց. Գլխավոր դատախազություն63 տարեկանը ծեր չէ, 64 էլ ծեր չէ...70 էլ ծեր չէ, 72 էլ.... կյանք կա. կարող են զբաղվել գործարարությամբ. ըստ Փաշինյանի՝ «թոշակառու»-ն պիտակ է (տեսանյութ)Բեռլինում մահացած են հայտնաբերել Բավարիայի էկոնոմիկայի նախարարինՆիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնելուՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում. 2027-ին այլևս խոչընդոտ չի լինի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Մեր մեծագույն թակարդն այն է, որ 2 տարվա վերջում տեսնենք, որ էլի ոչ մի բան չենք տեսնում. Փաշինյան (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Հույսով եմ՝ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան
Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՍկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. ՍարգսյանՄեր առաջնային հանձնառությունը՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղությունը. Միրզոյան (տեսանյութ)«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)
Քաղաքականություն

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը: Գրել է «Միասնության թևեր» կուսակցությունը:

««Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝

  • հստակ ընդհանուր օրակարգի,
  • մասնակիցների իրավահավասարության,
  • փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների»,- նշված է հայտարարության մեջ։