Եվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվել
Եվրոպական ավիաընկերությունների ավելի քան տասը չվերթի անվտանգությանն սպառնացող հաղորդումներ են ստացվել։ Դրանց մեծ մասը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցներն ու իրավապահ մարմինները։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուբլինից Հռոմ ուղևորվող իռլանդական Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը ռումբի առկայության սպառնալիքի պատճառով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Էվրե քաղաքի ռազմական ավիաբազայում։ РИА Новости-ին ընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հաղորդմամբ՝ Սոֆիա ուղևորվող երեք ինքնաթիռ նույնպես ստիպված է եղել վայրէջք կատարել Բուլղարիայում՝ ռումբի առկայության մասին նմանատիպ հաղորդումներ ստանալուց հետո։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպառնալիքները ստացվել են էլեկտրոնային փոստով։