Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ Պապոյան
«Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով։ Քննարկումներ են եղել, որ մեր մասնաբաժինն ավելանա, ընդ որում տարբեր երկրների կողմից էլ, ոչ միայն մեր երկրի կողմից է, համաձայն չեն եղել»: ԱԺ-ում ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ երկիրն է որոշում մնալ թե դուրս գալ որևէ միության կազմից կամ մտնել, թե չմտնել որևէ միություն։
«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ, մենք ԵԱՏՄ-ում մեր պարտավարություններն ամբողջ ծավալով կատարել ենք ու կատարում ենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է ստանար ավելի շատ, քան ստանում է»,- ասաց Պապոյանը։