Ուզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասին
«Հայաստանից Ադրբեջան ի՞նչ է արտահանվել»: ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս հարցադրմամբ դիմեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե չեմ սխալվում՝ փայլաթիթեղ և ծաղիկ»,- անվստահ արձագանքեց Պապոյանը:
Արթուր Խաչատրյանը բացատրեց. «Մենք դեմ չենք ապաշրջափակմանը։ Ինչ-որ դուք փորձում եք հրամցնել որպես ապաշրջափակում, դա պանթուրանական միջացք է, որովհետև եթե չկա պայմանները, թե ինչպես ենք մենք օգտվում աջ ու ձախ, դա նշանակում է՝ ապաշրջափակում չէ»։
Պապոյանը նշեց, որ իրենք ուզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ:
«Երբ որ դու ունես մի ճանապարհ, դա կյանքի ճանապարհ է։ Էական չէ՝ քանդած է, լավ է, նեղ է, սարի միջոցով է անցնում։ Մենք որևէ երկրի դեմ ոչ մի բան չունենք, ուզում ենք մեր շահերը պաշտպանել»,- ասաց Պապոյանը: