Պեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանը
Ռուսաստանի շահերն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում կապահովվեն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա տեղի կունենա կա՛մ ռազմական ճանապարհով՝ հատուկ ռազմական գործողության շարունակությամբ, կա՛մ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, որը քաղաքական կամք կդրսևորի և պատասխանատվություն կստանձնի»,- լրագրողներին ասել է նա։
Կրեմլի խոսնակը հաստատել էր, որ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Դրանք նվիրված կլինեն կողմերի անվտանգության երաշխիքներին։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։