Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամին լրացուցիչ 412 մլն դրամ է հատկացվել:
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Միջոցները կուղղվեն 2026 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի ծախսերի ծածկմանը։
Հիմնադրամը զբաղվում է սոցիալական ծառայությունների թվայնացմամբ, սոցիալական պաշտպանության և կենսաթոշակային ապահովության ոլորտում տեղեկատվական համակարգերի, տվյալների շտեմարանների և հարթակների մշակմամբ ու սպասարկմամբ։