ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրություններն սպառված են. Փաշինյան
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրություններն սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված․ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ասել էր, թե Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի քննարկվում։
Նա նշել էր, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը՝ անդամավճարների պարտքի և կազմակերպության աշխատանքներին չմասնակցելու պատճառով։