Դժգոհություններ էլի եմ լսել. Միրզոյանը՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասին
Ճիշտն ասած՝ չեմ տեսել տեսանյութը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ տեսանյութին՝ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Ամեն դեպքում նա նշեց, որ 102-րդ ռազմաբազայի մասով դժգոհություններ էլի է լսել:
«Նայում եմ քաղաքական դաշտում քննարկվում է բազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ նաև ֆինանսական առումով։ Սակայն եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՌԴ նախագահը սկսեց այս խոսակցությունը»,-ասաց Միրզոյանը: