Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություն կլինի. կապրենք, կտեսնենք. Միրզոյան
«Երբ որ կառավարությունը բերում է Սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն»,- ճեպազրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ասաց, որ դա իր իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է. «Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց նա։