Պարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել լցանավ։ Նավը խոցվել է երկու անհայտ արկով՝ Կատարի Մադինաթ աշ Շամալ քաղաքից մոտ 50 ծովային մղոն (93 կմ) դեպի հյուսիս։
Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Անձնակազմի վիճակի, լցանավին հասցված վնասների և հնարավոր բնապահպանական հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Հարձակման հանգամանքները հետաքննվում են։
UKMTO-ն Պարսից ծոցի այդ հատվածով նավարկող նավերին կոչ է արել պահպանել զգոնության բարձր մակարդակ և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին։