Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը, այցելել Ադրբեջան, եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան։
Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս վիճակի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում ճգնաժամի առկայության մասին մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողի հարցին, գրում է Hürriyet-ը։
«Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները շատ ավելի խորն են, քան դասական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, ապագայի արդյունքն է։ Չկա որևէ խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- հայտարարել է Էրդողանը։