Պրոցեսը տանում է դեպի դա. Փաշինյանը՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթացն սկսելու մասին
Իշխանությունները չեն նախապատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալու: Այս մասին լրագրողների ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, որպեսզի ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում ասել է՝ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի, որպեսզի կարողանան անցկացնել։
«Որպեսզի մենք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք»,-ասաց Փաշինյանը։