Ամեն ինչ ունի իր բացատությունը, բայց դա մեզ բավարարում. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
«Աշխատանքային խումբն աշխատում է, բայց նաև ինձ համար պարզ է, որ մենք չենք կարող դիտորդի նման հետևել տեղի ունեցողին, և դրան վերաբերվել այնպես, որ այդպես էլ պետք է լինի»: Այս մասին լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ ԶՈւ-ում հերթական մահվան դեպքի մասին լրագրողի հարցին։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ ունի իր բացատությունը:
«Բայց դա չի նշանակում, որ այդ բացատրությունները մեզ բավարարում են և իմ ուղերձը շատ հստակ է, որ ես կոնկրետ չեմ պատրաստվում էդ իրադրության հետ համակերպվել, որ այդպես էլ պետք է լինի և շարունակաբար մենք պետք է վիճակագրություն արձանագրող լինենք և էս ուղերձը ես շատ հստակ տվել եմ մեր գործընկերներին»,- ասաց Փաշինյնաը