Խոնարհվում ենք մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՀՀ ՊԲ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը մարտական ընկերոջ մասին տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Կան օրեր, որոնց առջև ժամանակը անզոր է։ Հիշողությամբ վերադառնում ես այնտեղ, նորից վերապրում ամենը ու նորից խոնարհվում՝ մեր հերոսների, նրանց սխրանքի, պատմության առջև։
Վեց տարի առաջ Շուշիի մատույցներում, հայոց բերդաքաղաքի պաշտպանության համար մղվող ծանրագույն մարտերում հերոսին վայել քաջությամբ ընկավ իմ մարտական լավագույն ընկեր
Վահե Սիրունյանը, իսկ Սերգեյ Հայրապետովը ծանր վիրավորվեց։
Հավերժ փառք այն քաջերին, ովքեր իրենց կյանքի, արյան գնով Արցախն ու Հայաստանն են պաշտպանել և պաշտպանում»։