63 տարեկանը ծեր չէ, 64 էլ ծեր չէ...70 էլ ծեր չէ, 72 էլ.... կյանք կա. կարող են զբաղվել գործարարությամբ. ըստ Փաշինյանի՝ «թոշակառու»-ն պիտակ է (տեսանյութ)
21-րդ դարում 63 տարեկանը մեծ թիվ չէ, 63 տարեկան մարդը ծեր չէ, Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«64 էլ ծեր չէ, 65 էլ ծեր չէ, 66 էլ ծէր չէ... 70 էլ ծեր չէ, 72 էլ ծեր չէ.. դեռ կյանք կա: Սա իրականություն և իրողություն է, մանավանդ, դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումների հետ կապված հետազոտություններում»,- ասաց Փաշինյանը
Նրա խոսքով՝ նշված տարիքի անձինք ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ և կարող են զբաղվել գործարարությամբ:
«Շատ դեպքերում մարդուն «թոշակառու» պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Խնդիր կա ուղերձը փոխանցելու, որ 63 և ավելի տարեկան անձանց համար դեռ ապրելու կյանքը կա, և այդ կյանքը պետք է կազմակերպել հնարավորինս հագեցած», - ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում