Մեր մեծագույն թակարդն այն է, որ 2 տարվա վերջում տեսնենք, որ էլի ոչ մի բան չենք տեսնում. Փաշինյան (տեսանյութ)
Ոչ մի բան մեկ օրում չի լինի, բայց եթե մենք ամեն օր էդ ուղղությամբ որևէ բան չանենք՝ այն ոչ միայն մեկ օրում չի լինի, այլև մեկ տարում էլ չի լինի, մեկ տասնամյակում էլ, հարյուրամյակում էլ, հազարամյակում էլ:
Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիական կրթության զարգացման նախագծի քննարկման շուրջ։
Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագրի քննարկման ժամանակ նա նշեց, թե այդ հարցն ամեն օր քննարկվող է և նրան վերադարձվող։
«Մեր մեծագույն թակարդն է նա՝ կրթության ոլորոտում արհեստական բանականության գործիքների կիրառումը։ Դրա մեծագույն թակարդն այն է, որ մենք դրա առաջընթացն ամենշաբաթյա ռեժիմով չենք տեսնելու, ամենամսյա ռեժիմով էլ, նույնիսկ՝ կիսամյակային ռեժիմով էլ հնարավոր է չտեսնենք, և կթվա, թե պրոցեսները գնում են իրենց հունով և տարվա վերջում կամ հաջորդ տարի դրանք կտեսնենք։ Մեր մեծագույն թակարդն այն է, որ երկու տարվա վերջում մենք տեսնենք, որ էլի ոչ մի բան չենք տեսնում»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում