Հույսով եմ՝ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան
«Շատ ուղղություններով կան բավականին հետաքրքիր և խոստումնալից հեռանկարներ, բայց պետք է միանգամից ասել, որ մեծ քանակների և ծավալների մասին չէ խոսքը, իհարկե, դեպքերի մեծ մասով և սա հասկանալի է, քանի որ նոր շուկաներ ենք մտնում»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից արտահանման խնդիրներին։
Թյուր համարելով հնչող կարծիքները, որ եթե արտահանումը Ռուսաստան չի արտահանվում, ապա Եվրոպան է այլընտրանքը ՝ Միրզոյանն ասաց. «Աշխարհը, ընդհանրապես, սահմանափակված չէ Ռուսաստանով և ԵՄ-ով, կան այլ երկրներ, շուկաներ, մայրցամաքներ»։
Միրզոյանը խոսեց նաև ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակումներին և նշեց. «Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները»։
Նախարարը հույս հայտնեց, թե ապրանքների վերաբերյալ սահմանափակումները դուրս կգան։