Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել
Կառավարությունն առաջարկել է նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։
Օրակարգում ընդգրկված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։ Այն նախատեսում է մշտապես գործող օրենսդրական մեխանիզմի ստեղծում, որը կկիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25 տոկոս և ավելի։ Փոփոխությունները թույլ կտան առաջ մղել TRIPP նախագծի իրականացումը։