Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան
Մամուլ

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը լրագրողներին պատասխանելու փոխարեն փախուստի իսկական մաստեր կլաս անցկացրին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երկուսն էլ եկել էին Ազգային ժողով՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն։

Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, կարծես, մոռացել էին, որ խորհրդարանը հանրային հաշվետվողականության հարթակ է, ոչ թե մի վայր, որտեղ պաշտոնյաները կարող են հայտնվել, բյուջե ներկայացնել ու տարբեր դռներով ճողոպրել՝ առանց հանրությանը հուզող հարցերին պատասխանելու։

Սուրեն Պապիկյանի՝ լրագրողներից խուսափելու գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ։ Տարիներ շարունակ նա նախընտրել է փակ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ երբեմն փոքրիկ-մոքրիկ տեղեկություններ հաղորդելով, իսկ վերջին տարիներին, կարծես, ընդհանրապես որոշել է լրագրողների հարցերից հեռու մնալ։ Նա խուսափում է ոչ միայն կառավարության նիստերից հետո լրագրողների հետ շփվելուց, այլև առավելագույնս փորձում է շրջանցել խորհրդարան այցելությունների ժամանակ նրանց հարցերին պատասխանելու պարտավորությունը։

Երեկ էլ բացառություն չեղավ։

Ազգային ժողովում շուրջ երեք ժամ տևած քննարկումներից հետո Պապիկյանի անվտանգությունն ապահովող անձինք տարբեր դռների մոտ էին կանգնել՝ նախարարին հնարավորինս աննկատ մեքենա հասցնելու և լրագրողների հետ հանդիպումից փրկելու համար։ Եվ նրանց այդ ծրագիրը հաջողվեց։ Լրագրողները տարբեր անկյուններում սպասում էին Պապիկյանին, սակայն այդպես էլ չկարողացան նրան հարցեր ուղղել։

Իսկ մենք հետաքրքրված ենք, թե ինչ է կատարվում բանակում։ Ինչո՞ւ են զինված ուժերում մահվան և ինքնասպանությունների դեպքերը շատանում։ Ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը՝ զինծառայողների կյանքը պաշտպանելու համար։ Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու բանակում արձանագրվող ողբերգությունների համար։

Այս հարցերի պատասխանները հանրությունը սպասում է տարիներ շարունակ, իսկ Պապիկյանը շարունակում է խուսափել դրանցից։

Նրա փախուստը, սակայն, երեկվա միակ դրվագը չէր։

Հաջորդը Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն էր, որը նույնպես խորհրդարան էր եկել, սակայն լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, թե զբաղված է և չի կարող պատասխանել։ Ավելին՝ Ասրյանը լրագրողներին հորդորեց իրենց հարցերով մասնակցել Ջերմուկում անցկացված փակ քննարկմանը։

Փաստորեն, Գլխավոր շտաբի պետը կարծում է, որ բանակի խնդիրների մասին լրագրողները պետք է տեղեկություններ ստանան փակ քննարկումների ընթացքում, որոնց բովանդակությունը հանրության համար անհասանելի է։

Ասրյանը, սակայն, մի բան հաշվի չի առել. փակ քննարկումների ժամանակ հանրությունը չի կարող տեղեկանալ բանակում տիրող իրավիճակի մասին։ Լրագրողներն իրենց հարցեր են ուղղում ոչ թե փակ քննարկման մանրամասները հրապարակելու, այլ կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանրությանը բացատրություն տալու համար։

Երբ բանակում արձանագրվում են ողբերգական դեպքեր, երբ զինծառայողների կյանքի անվտանգության հարցը հանրային մտահոգության առարկա է, Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն կարող իրենց զբաղվածությամբ կամ փակ քննարկումների հղումներով ազատվել պատասխանելու պարտավորությունից»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում