Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Շիշ բռնողով՝ Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրները, ըստ նրանց մոտ կանգնած մեր աղբյուրի, ակտիվ նախապատրաստվում են Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրանք այժմ թիմ հավաքագրելու ճանապարհին են և խոստանում են, որ ոչ մի դեպքում «զադնի չեն դնելու»։
Թե ով է լինելու քաղաքապետի նրանց թեկնածուն, մեր աղբյուրը հստակ պատասխան չունի, ենթադրվում է, որ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը կլինի, որը վերջին ժամանակներում մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վերհանելով է զբաղված և բավականին մեծ լսարան է հավաքել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում