Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել
Ռուսաստանի Կալուգա քաղաքի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և թռիչքների իրականացման համար։
Այս մասին պաշտոնապես հայտնել են Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից:
«Կալուգայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգայի տարբեր հատվածներում: