Բեռլինում մահացած են հայտնաբերել Բավարիայի էկոնոմիկայի նախարարին
Բավարիայի փոխվարչապետ, երկրամասի էկոնոմիկայի նախարար և «Ազատ ընտրողներ» կուսակցության առաջնորդ Հուբերտ Այվանգերին մահացած են հայտնաբերել Բեռլինի հյուրանոցներից մեկում։ Նա 55 տարեկան էր։
Այս մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով Բավարիայի կառավարության և Բեռլինի ոստիկանության աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով Բեռլինում տեղի է ունեցել «Ազատ ընտրողներ» կուսակցության ներկայացուցչության բացման արարողությունը։ Այվանգերը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել միջոցառմանը և մնացել է Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Neuer Fritz» հյուրանոցում։
Քաղաքական գործչի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նրա ընտանիքը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին։
2018 թվականից Այվանգերը զբաղեցնում էր Բավարիայի փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում էր երկրամասի էկոնոմիկայի, տարածաշրջանային զարգացման և էներգետիկայի նախարարությունը։
«Ազատ ընտրողներ» կուսակցությունը Բավարիայում ընդգրկված է իշխող կոալիցիայի կազմում՝ Քրիստոնեա-սոցիալական միության հետ միասին։
Քաղաքական գործիչը քաղաքացիական ամուսնությունից երկու երեխա ունի։ Նրա զուգընկերը Ռեգենսբուրգի շրջանի վարչակազմի ղեկավար Տանյա Շվայգերն է։