Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ նոյեմբերի 4-ի գիշերը Ռուսաստանի 15 շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա խոցվել է 709 ուկրաինական ԱԹՍ։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով՝ գիշերը տարածաշրջանի երկնքում ոչնչացվել է 36 անօդաչու սարք։ Տուժածներ և շինությունների կամ ենթակառուցվածքների վնասման դեպքեր, նախնական տվյալներով, չեն գրանցվել։