Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նրա խոսքով՝ Պեկինն այս հարցով կապ է պահպանում թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ։
AFP լրատվական գործակալության տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (APEC) կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Շենժենում։