ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Յաննինայի Առևտրի պալատի նախագահ Սպիրիդոն Բեկասին։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի դիվերսիֆիկացվող տնտեսական քաղաքականությունը և այդ համատեքստում ընդգծել է Հունաստանի դերը որպես տնտեսական կարևոր գործընկեր։ Դեսպանն ընդգծել է, որ Հունաստանի տարբեր շրջանների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտություն է զգացվում՝ ընդգծելով, որ ոչ միայն Հունաստանը կարող է իր որոշ արտադրատեսակների համար սպառման շուկա գտնել Հայաստանում, այնպես էլ՝ հակառակ ուղղությամբ նման զարգացման հնարավորություններ կան։
Սպիրիդոն Բեկասը նշել է, որ Էպիրուսի տարածաշրջանը Հունաստանի գյուղատնտեսական արտադրանքների առավել պահանջված շրջաններից է և հետաքրքրված է նաև արտաքին շուկաների հետ փոխհարաբերությունների մետ մտնելու հեռանկարով։ Նա հավելել է, որ առաջիկայում ճանաչողական այց կկազմակերպի Հայաստան իրենց տարածաշրջանի գործարարների հետ և փոխշահավետ հարաբերություններ կփորձեն հաստատել հայ գործարարների հետ։