Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան
Մատենադարան է այցելել տիեզերական և էներգետիկ ոլորտներում իր նորարարական նախագծերով հայտնի ամերիկացի ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆարյանը:
«Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ուղեկցությամբ Քեմ Ղարաֆյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Հիշեցնենք, որ Քեմ Ղարաֆյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիրն է: