Հայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովման և ընդլայնման հեռանկարներին։