Սինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասներըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըՄեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնըԱրթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիայի Իրանը շատ ավելի լայնածավալ պատասխան կտա. Մոջթաբա ԽամենեիԱՄՆ-ում առաջին անգամ կարմրուկից երեխա է մահացելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղըՆիկոլ Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի․ քաղաքագետ (տեսանյութ)ՀԱՊԿ-ը քննարկում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԻրանի դեսպանի հետ քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության խորացման հարցերըԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՆոյեմբերի 5-ին Երևանում և մարզերում հոսանքազրկումներ կլինենԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել. ԱբրահամյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել էԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված 53 հազար 39 անձԵրկրպագուները կոչ են անում ակումբներին դեմ քվեարկել ՀՖՖ-ի առաջարկած փոփոխություններինՓաշինյանն իրականում ընդդիմությանը փորձում է մղել «փակուղի». Քաղաքական վերլուծաբանԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներԱյն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն ՔոչարյանՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-ՍայեդՆոյեմբերի 5-ից դեկտեմբերի 28-ը «Լամբադա» կամրջի ստորին հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվիԳյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններԿողբավան գյուղի տարածքում իրայանացվել է ապoրինի արդյունահանում (տեսանյութ)Կարո՞ղ է հայ բժիշկը փոխել Ժնևի խաղի կանոնները․ Health Policy Watch-ի անդրադարձըԱմենուր թանկացումներ են. սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ ԴանիելյանԶելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով. ԶախարովաԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն ԹևանյանԱնկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել է 34 ռուսաստանցի կինՎեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր ՄանուկՈւրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին (տեսանյութ)Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման ԱբովյանՀայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձելԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունըԳագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է. ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը մտածում է, թե իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. չի՛ լինելու. Նարեկ ԿարապետյանԱվտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք. Ավանեսյան
Հասարակություն

ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը

Հոկտեմբերի 26-ից 31-ը Բեյրութում անցկացվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY – International Union of Socialist Youth) Միջերկրածովյան կոմիտեի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել է MENA LATINA ցանցի հետ համագործակցությամբ։ Երկու միջոցառումների կազմակերպման և հյուրընկալման պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանի Առաջադիմական երիտասարդական կազմակերպությունը (PYO)։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել են ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամներ Բագրատ Գրիգորյանը և Շերլին Տիրացույանը։
MENA LATINA-ի հանդիպմանը մասնակցել են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարբեր առաջադիմական երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։ Միջերկրածովյան կոմիտեի աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել IUSY-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Պաղեստինից, Հունաստանից, Լիբանանից, Մարոկկոյից, Իսպանիայից, Քրդստանից (Հյուսիսային Իրաք), Թունիսից, Թուրքիայից և Արևմտյան Սահարայից, ինչպես նաև այլ երկրներից ու տարածքներից
 
Այցի օրակարգը ներառել է նաև քաղաքական հանդիպումներ։ Պատվիրակները հանդիպել են Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի, կառավարության անդամների և Առաջադիմական սոցիալիստական կուսակցության (PSP) ղեկավարների հետ։ Վերջինս PYO-ի մայր կուսակցությունն է։

Հանդիպման հիմնական քննարկումները ծավալվել են «Միջերկրածովյան երիտասարդությունն ընդդեմ ծայրահեղ աջերի․ սոցիալիստական պատասխան» խորագրի շուրջ։ Մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա հակամարտություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների խնդիրներին և ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությանը։ Երկրային զեկույցների և քննարկումների ընթացքում ներկայացվել են տարբեր երկրներում առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների գործունեության առջև ծառացած դժվարությունները՝ կարևորելով նաև միջազգային համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը։

ՀՅԴ պատվիրակներն իրենց ելույթներում ներկայացրել են Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը, որոնք ՀՅԴ ներկայացուցիչները դիտարկել են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։ Նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել միջազգային հանրության, հատկապես՝ առաջադիմական քաղաքական ուժերի և երիտասարդական շարժումների ոչ բավարար արձագանքի կապակցությամբ։

Մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում, որոնց առանցքային թեմաներից էր նաև Գազայում իրականացվող ցեղասպանությունը, հայկական պատվիրակությունը ներկայացրել է Արցախի և Գազայի իրավիճակների միջև առկա զուգահեռները։ Խոսվել է նաև Իսրայելի կողմից ապօրինաբար պահվող պաղեստինցի անձանց մասին։ Այս համատեքստում պատվիրակները բարձրացրել են Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդիրը՝ ընդգծելով, որ նրանց ճակատագիրը նույնպես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

ՀՅԴ ներկայացուցիչները կարևորել են միջազգային սոցիալիստական շարժման ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նման հարթակները պետք է ծառայեն ոչ միայն խնդիրների քննարկմանը, այլև դրանց շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու գործնական համերաշխության ձևավորմանը։ Մասնավորապես, ընդգծվել է ապօրինաբար ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։

Բեյրութում գտնվելու ընթացքում պատվիրակներն այցելել են նաև պաղեստինցի փախստականների ճամբար։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ փախստականների կենսապայմաններին և արտահայտել համերաշխությունը պաղեստինցի ժողովրդին ու գործընկեր երիտասարդական կառույցներին, այդ թվում՝ «Ֆաթհ» երիտասարդական շարժմանը և Պաղեստինի ուսանողների ընդհանուր միությանը (GUPS)։

Ծրագրի մեկ այլ կանգառ է եղել «Ալ-Նահար» թերթի խմբագրությունը։ Պատվիրակները եղել են նաև Բեյրութի նավահանգստում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել են դրա գործունեությանն ու քաղաքի տնտեսական և հասարակական կյանքում ունեցած նշանակությանը։

Հանդիպումների ավարտին կազմակերպվել են նաև մասնակից կառույցների միջև հետագա համագործակցության հնարավորություններին և փոխադարձ կապերի ամրապնդմանն ուղղված քննարկումներ։

ՀՅԴ Երիտասարդականը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հայկական հիմնահարցերը միջազգային հարթակներում՝ կարևորելով դրանց շուրջ միջազգային համերաշխության ձևավորումը։ Հայկական հարցերի պաշտպանությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, արդարության և մարդու իրավունքների առաջմղումը մնում են միջազգային երիտասարդական համագործակցության շրջանակում իր գործունեության կարևոր ուղղություններից։