Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը ժամը 10։30–ին։
Մեղադրող կողմը միջնորդել է ևս երեք ամսով երկարացնել Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը, Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են վերացնել կալանքը կամ կիրառել առավել մեղմ խափանման միջոց։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրել։
Ծառուկյանը հաջորդ օրը կալանավորվեց։ Արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի նկատմամբ։