Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 28-ը «Լամբադա» կամրջի ստորին հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի
Տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: