ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված 53 հազար 39 անձԵրկրպագուները կոչ են անում ակումբներին դեմ քվեարկել ՀՖՖ-ի առաջարկած փոփոխություններինՓաշինյանն իրականում ընդդիմությանը փորձում է մղել «փակուղի». Քաղաքական վերլուծաբանԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներԱյն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն ՔոչարյանՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-ՍայեդՆոյեմբերի 5-ից դեկտեմբերի 28-ը «Լամբադա» կամրջի ստորին հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվիԳյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններԿողբավան գյուղի տարածքում իրայանացվել է ապoրինի արդյունահանում (տեսանյութ)Կարո՞ղ է հայ բժիշկը փոխել Ժնևի խաղի կանոնները․ Health Policy Watch-ի անդրադարձըԱմենուր թանկացումներ են. սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ ԴանիելյանԶելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով. ԶախարովաԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն ԹևանյանԱնկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել է 34 ռուսաստանցի կինՎեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր ՄանուկՈւրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին (տեսանյութ)Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման ԱբովյանՀայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձելԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունըԳագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է. ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը մտածում է, թե իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. չի՛ լինելու. Նարեկ ԿարապետյանԱվտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք. ԱվանեսյանԱյն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու. Նարեկ Կարապետյանի մայրն անդրադարձել է այսօրվա իրադարձություններինԻնձ պետք չէր գործի նյութերին ծանոթանալ, որպեսզի կարծիք կազմեի Գագիկ Ծառուկյանի մասին ու հասկանայի՝ այն, ինչ վերագրվում է նրան՝ սուտ է. կինոռեժիսոր
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունըԲոլոր փաստերը, ձայնագրությունները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն անմեղ է. Էդուարդ ՇարմազանովՈւկրաինան հարվածել է Ռուսաստանում գտնվող Ozon-ի խոշորագույն կենտրոններից մեկինԱրփինե Սարգսյանը բացառում է քաղաքացիների տվյալների արտահոսքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից հետոԶելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանովՍա հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում․ ՍուրենյանցՊապոյանը 3 օրով գործուղվել է ՇվեյցարիաԱրմավիրում բախվել են 5 մեքենա. կա վիրավnրԲելառուսի Անվտանգության խորհրդում հայտարարել են ՀԱՊԿ ամբողջ սահմանով բարդ իրավիճակի մասինԳագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը. ՈւՂԻՂՄենք պատ ենք դրել Ալիևի սահմանադրության առաջ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանում երկու անցակետ ժամանակավորապես չի գործիՈ՛չ ԳՇ պետը, ո՛չ Պապիկյանը ո՛չ էլ փոխնախարարը պատասխան չունեն բանակում մահերի աճի հետ կապվածԵվրոպական երկրներին կործանում է սպառնում . Դոնալդ ԹրամփՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnրՆախնական տվայլներով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. ՆԳ նախարարԳՇ պետը՝ բանակում մահերի մասինԲացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասինՊահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարությունԱմերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. ՂալիբաֆՄիգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի. Ղազարյանը՝ ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասինՌուսաստանը ծանր հարվածել է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Քաղաքականություն

Ամենուր թանկացումներ են. սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.3 տոկոսով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.2 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առանձին ապրանքների թանկացումները հատկապես մտահոգիչ են․

- Տավարի միս՝ 21.5 տոկոս,

- Ձու՝ 23.8 տոկոս,

- Կաթնամթերք, պանիր և ձու՝ 11 տոկոս,

- Հնդկաձավար՝ 10.6 տոկոս։

- Գառան և ոչխարի միս՝ 15.6 տոկոս։

Թանկացել է նաև կաթնամթերքը․ պաստերացված կաթը՝ 8 տոկոսով, թթվասերը 8.8 տոկոսով, պանիրն ու կաթնաշոռը գրեթե 7 տոկոսով։ Աճել են նաև մրգի և բանջարեղենի գները` համապատասխանաբար՝ 7.3 և 3.9 տոկոսներով։ Ուշագրավ է, որ ըստ տվյալների՝ կաղամբը թանկացել է շուրջ 78.8 տոկոսով։

Այս թվերը զուտ վիճակագրություն չեն․ սրանց հետևում հազարավոր ընտանիքների ամենօրյա դժվարություններն են։ Յուրաքանչյուրիս են տեսանելի ոչ համաչափ թանկացումները՝ ամենօրյա գնումներ կատարելիս։

Ի դեպ, վերջին օրերին ևս մեր քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ նորից են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սննդամթերքից զատ՝ նույն իրավիճակն է նաև դիզելային վառելիքի պարագայում․ գնաճը կազմել է 28 տոկոս։ Հեղուկ գազը թանկացել է 28.3, բենզինը՝ 11.4 տոկոսով։ Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ ահռելի վնասներ է կրելու մեր տնտեսությունը գազի գնի աննախադեպ թանկացման դեպքում։ Թանկացումը վերաբերում է ոչ միայն ապրանքներին, այլև՝ ծառայություններին։ Դեղորայքից զատ՝ գնաճ կա նաև առողջապահական, բժշկական ծառայությունների ոլորտում։ Հայաստանում թանկացել է նաև կրթությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտի ծառայությունները։

Այս ամենի հետևանքով մեր քաղաքացիները ստիպված են վերանայել իրենց ծախսերը, հրաժարվել անհրաժեշտ գնումներից, խնայել նույնիսկ սննդին հատկացվող գումարը։

Մինչ հազարավոր ընտանիքներ մտածում են՝ ինչպես գոյատևել աշխատավարձով մինչև հաջորդ ամիս, իշխանության ներկայացուցիչները հունվարից ստանալու են կրկնակի և եռակի բարձր աշխատավարձեր։

Սա՞ է ձեր պատկերացրած սոցիալական արդարությունը․ երբ հասարակության մի ստվար հատված ստիպված է լինում հաշվել յուրաքանչյուր դրամը, իսկ իշխանական վերնախավի եկամուտներն ավելանում են մի քանի անգամ։ Այս իշխանության օրոք սոցիալական բևեռացումը ոչ միայն չի հաղթահարվել, այլև սարսափելի խորացել է: Մի կողմում՝ բարձրացող գներ և նվազող գնողունակություն, մյուս կողմում՝ իշխանական արտոնություններ, բազմապատկվող աշխատավարձեր և «կլորիկ» պարգևավճարներ։

«Մեկին հազար դեկան ոսկի,Մեկին ոչ փող մի պղինձ»:Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»։