ԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիայի Իրանը շատ ավելի լայնածավալ պատասխան կտա. Մոջթաբա Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի՝ Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ագրեսիայի Իրանը շատ ավելի լայնածավալ պատասխան կտա։
Անդրադառնալով ընտրություններին՝ նա նշել է, որ խորապես սխալվում են նրանք, ովքեր դեռ հույս ունեն, թե ԱՄՆ-ում կուսակցությունների փոփոխությունը կփոխի երկրի վարքագիծը, կամ կարծում են, որ զիջումների միջոցով հնարավոր կլինի ստիպել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից։
Նա հավելել է, որ Պարսից ծոցում, հատկապես Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները կործանել են ԱՄՆ-ի անպարտելիության առասպելը և բացահայտել այն կառավարությունների թուլությունը, որոնք սեփական ժողովրդի փոխարեն ապավինում են օտարերկրյա ուժերին: