ՀԱՊԿ-ը քննարկում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը քննարկում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որոնք կարող են նախատեսել կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկում և քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման կասեցում։
Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին որոշման նախագիծ։ Փաստաթուղթը վերաբերում է անդամավճարներին և վերջին երկու տարիներին Երևանի՝ կազմակերպության աշխատանքներին փաստացի չմասնակցելուն։
«Վերջին երկու տարիներին, արդեն երրորդ տարին է չեն մասնակցում։ Այսինքն՝ ներկայություն կա, բայց ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցություն չկա»,– պարզաբանել է Մասադիկովը։