Գագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է. Մամիջանյան
«Գագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է։ Որոշումը, վճիռը դատարանում չի կայացվում»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում դատարանների անկախություն չկա. «Նիկոլ Փաշինյանն ուզուրպացրել է ամբողջ իշխանությունը՝ մի դեպքում անտառտնտեսության ղեկավար է, մի դեպքում՝ դատավոր է, սահմանադրագետ է, կրոնագետ է։
Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկաների նկատմամբ ճնշումները կառավարվում են մեկ կետից»։
Հայկ Մամիջանյանի խոսքով, այս գործը փուչ է, օգտագործվում է ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշում իրականացնելու համար։