Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված 53 հազար 39 անձԵրկրպագուները կոչ են անում ակումբներին դեմ քվեարկել ՀՖՖ-ի առաջարկած փոփոխություններինՓաշինյանն իրականում ընդդիմությանը փորձում է մղել «փակուղի». Քաղաքական վերլուծաբանԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներԱյն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն ՔոչարյանՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-ՍայեդՆոյեմբերի 5-ից դեկտեմբերի 28-ը «Լամբադա» կամրջի ստորին հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվիԳյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններԿողբավան գյուղի տարածքում իրայանացվել է ապoրինի արդյունահանում (տեսանյութ)Կարո՞ղ է հայ բժիշկը փոխել Ժնևի խաղի կանոնները․ Health Policy Watch-ի անդրադարձըԱմենուր թանկացումներ են. սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ ԴանիելյանԶելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով. ԶախարովաԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն ԹևանյանԱնկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել է 34 ռուսաստանցի կինՎեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր ՄանուկՈւրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին (տեսանյութ)Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման ԱբովյանՀայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձելԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունըԳագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է. ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը մտածում է, թե իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. չի՛ լինելու. Նարեկ ԿարապետյանԱվտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք. ԱվանեսյանԱյն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու. Նարեկ Կարապետյանի մայրն անդրադարձել է այսօրվա իրադարձություններինԻնձ պետք չէր գործի նյութերին ծանոթանալ, որպեսզի կարծիք կազմեի Գագիկ Ծառուկյանի մասին ու հասկանայի՝ այն, ինչ վերագրվում է նրան՝ սուտ է. կինոռեժիսոր
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունըԲոլոր փաստերը, ձայնագրությունները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն անմեղ է. Էդուարդ ՇարմազանովՈւկրաինան հարվածել է Ռուսաստանում գտնվող Ozon-ի խոշորագույն կենտրոններից մեկինԱրփինե Սարգսյանը բացառում է քաղաքացիների տվյալների արտահոսքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից հետոԶելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանովՍա հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում․ ՍուրենյանցՊապոյանը 3 օրով գործուղվել է ՇվեյցարիաԱրմավիրում բախվել են 5 մեքենա. կա վիրավnրԲելառուսի Անվտանգության խորհրդում հայտարարել են ՀԱՊԿ ամբողջ սահմանով բարդ իրավիճակի մասինԳագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը. ՈւՂԻՂՄենք պատ ենք դրել Ալիևի սահմանադրության առաջ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանում երկու անցակետ ժամանակավորապես չի գործիՈ՛չ ԳՇ պետը, ո՛չ Պապիկյանը ո՛չ էլ փոխնախարարը պատասխան չունեն բանակում մահերի աճի հետ կապվածԵվրոպական երկրներին կործանում է սպառնում . Դոնալդ ԹրամփՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnրՆախնական տվայլներով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. ՆԳ նախարարԳՇ պետը՝ բանակում մահերի մասինԲացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասինՊահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարությունԱմերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. ՂալիբաֆՄիգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի. Ղազարյանը՝ ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասինՌուսաստանը ծանր հարվածել է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
Հասարակություն

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ

 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով Քննչական կոմիտեի 2027 թվականի բյուջետային հատկացումները, անդրադարձել է նաև զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների ողբերգական մահվան դեպքերին, մասնավորապես՝ ինքնասպանություններին։
 
Նրա հայտարարությունները, մեր համոզմամբ, ոչ միայն մտահոգիչ են, այլև լուրջ կասկածներ են առաջացնում այդ գործերի քննության բազմակողմանիության և օբյեկտիվության, ինչպես նաև Քննչական կոմիտեի նախագահի մասնագիտական ունակությունների և մոտեցումների վերաբերյալ։
 
Արթուր Պողոսյանը նշել է, որ այդ քրեական վարույթներն իր անմիջական վերահսկողության ներքո են, և իրենք ուսումնասիրում են ինքնասպանությունների պատճառները։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է դեպքեր, երբ, ըստ իր խոսքերի, ինքնասպանություն գործած կամ դրա հակված անձինք հարել են որոշակի աղանդավորական խմբերի, քարոզել ինքնասպանություն, իսկ նրանց մարմինների վրա առկա են եղել համապատասխան դաջվածքներ։ Նա նաև նշել է, որ հոգեբանների և մասնագետների կարծիքով՝ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված անձինք։
 
Սակայն Քննչական կոմիտեի նախագահը, կարծես թե, անտեսում կամ քողարկում է մի կարևոր հանգամանք․ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող յուրաքանչյուր քաղաքացի մինչև զորակոչվելը ենթարկվում է ռազմաբժշկական փորձաքննության, որի արդյունքում տրվում է զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացություն։
 
Եթե զորակոչիկի մարմնի վրա առկա են եղել այնպիսի դաջվածքներ կամ այլ ակնհայտ նշաններ, որոնք, մասնագետների գնահատմամբ, կարող էին վկայել ինքնասպանության հակվածության մասին, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դրանք վրիպել ռազմաբժշկական հանձնաժողովի, ինչպես նաև զորակոչիկին զննող մասնագետների ուշադրությունից։
 
Ավելին՝ եթե այդ նշաններն ուղեկցվել են նաև համապատասխան վարքագծային դրսևորումներով, որոնք կարող էին մատնանշել հոգեկան առողջության խնդիրների առկայությունը, ապա առավել ևս պետք է պարզել՝ արդյոք տվյալ անձը պատշաճ բժշկական և հոգեբանական հետազոտություն անցե՞լ է, և ինչի՞ հիման վրա է ճանաչվել զինվորական ծառայության համար պիտանի։
 
Այս հանգամանքներն անխուսափելիորեն առաջ են բերում մեկ այլ հարց․ եթե զորակոչի փուլում հնարավոր առողջական խնդիրները չեն հայտնաբերվել կամ պատշաճ գնահատականի չեն արժանացել, ապա ինչպե՞ս է հնարավոր այդ քրեական վարույթների շրջանակում ամբողջ պատասխանատվությունը կենտրոնացնել ենթադրյալ աղանդավորական ազդեցության վրա։
 
Մեր համոզմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի անմիջական վերահսկողության ներքո գտնվող քրեական վարույթների շրջանակում անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն ինքնասպանության հնարավոր դրդապատճառները, այլև զորակոչի կազմակերպման, ռազմաբժշկական փորձաքննության, հոգեբանական զննության և զինվորական ծառայության ընթացքում տվյալ զինծառայողի նկատմամբ իրականացված վերահսկողության ամբողջ գործընթացը։
 
Չի բացառվում նաև, որ խնդրի խորքային պատճառներից մեկը վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններն են, որոնց արդյունքում նախկինում առողջական որոշ խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչման սահմանափակումները վերանայվել են, և նման խնդիրներ ունեցող անձինք սկսել են զորակոչվել զինվորական ծառայության։ Հետևաբար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ փոփոխությունները պատշաճ կերպով հաշվի են առնում զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման պահանջները։
 
Իսկ բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և զինծառայողների նկատմամբ վերաբերմունքն առավել ամբողջական գնահատելու համար առաջարկում ենք Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին մի փոքրիկ քննչական էքսպերիմենտ անցկացնել, որը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնելու բանակում առկա ոչ կանոնադրային փոխհարաբերությունները։
 
Պատկերացնենք, որ նա անձամբ մեկուկես տարի շարունակ ենթարկվում է հանրային ծաղրանքի, նվաստացումների, այդ թվում՝ իր հասցեին հնչեցվող սեռական բնույթի հայհոյանքների։ Որքա՞ն ժամանակ կկարողանա դիմանալ նման հոգեբանական ճնշմանը՝ պահպանելով հոգեկան հավասարակշռությունը և առանց ինքնասպանության դիմելու։
Գուցե նման փորձառությունը հնարավորություն տա ավելի լավ պատկերացնելու, թե ինչպիսի հոգեբանական ծանրության կարող են ենթարկվել զինծառայողները ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով, և ինչու միայն աղանդավորական խմբերի կամ դաջվածքների մասին խոսելը չի կարող համարվել խնդրի լիարժեք ուսումնասիրություն։
 
Մենք կարծում ենք, որ զինծառայողների մահվան դեպքերի քննությունը չպետք է վերածվի առանձին, հարմար պատճառների որոնման։ Անհրաժեշտ է բացահայտել բոլոր հնարավոր հանգամանքները՝ սկսած զորակոչի փուլից մինչև զինվորական ծառայության ընթացքում ձևավորված միջավայրը, և տալ դրանց իրավական գնահատականը։
Զինծառայողների կյանքն ու առողջությունը չեն կարող դառնալ ձևական քննությունների, անհիմն ենթադրությունների կամ պատասխանատվությունից խուսափելու առարկա։
 
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաեռնություն