Նախնական տվայլներով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. ՆԳ նախարար
Ըստ պարեկների նախնական գնահատականի՝ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը։
«Բայց շատ նախնական է, խնդրում եմ՝ որևէ մեկն այս հիմնավորմամբ չմեկնաբանի դեպքը, վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանում, ցավոք սրտի, անվտանգայիան վարման մշակույթ չկա։
«Բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար»,- նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել վթար։
Բախվել էին չորս ավտոմեքենա, ինքը քաղաքացի է մահացել, երեք վիրավոր կա։