Ռուսաստանը ծանր հարվածել է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների, հայտնել են տեղական իշխանությունները։
Երկրի արևմտյան երկու շրջաններում՝ Տերնոպոլի և Ռիվնեի մարզերում, հարվածների թիրախում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները։ Տերնոպոլում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, հայտնել է Տերնոպոլի քաղաքային վարչակազմի ղեկավար Տարաս Պաստուխը։ Ռիվնեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալը հայտնել է, որ մարզում նույնպես հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին։ Հայտնի է նաև առանձնատներից մեկում բռնկված հրդեհի մասին, որի հետևանքով տուժել է մի կին։
Գիշերը հարված է հասցվել նաև Դնեպրի ձեռնարկություններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Բեկորային վնասվածքներ են ստացել 38 և 57 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել են, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է նաև Պոլտավայի մարզում գտնվող ձեռնարկություններից մեկին հասցված հարվածի մասին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։