Եվրոպական երկրներին կործանում է սպառնում . Դոնալդ Թրամփ
Եվրոպական երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային և Իտալիային, սպառնում է կործանում՝ հաշվի առնելով նրանց ներկայիս անմխիթար վիճակը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նայեք Եվրոպային․ այն մահանում է։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում Ֆրանսիայում, Իտալիայում և մյուս բոլոր այդ երկրներում։ Անկեղծ ասած՝ նրանց գործերը շատ վատ են, նրանք կարող են նույնիսկ չգոյատևել։ Իսկ մենք բարգավաճում ենք և ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակվի»,- Fox News հեռուստաալիքի եթերում հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է Թրամփը։
Ամբողջ աշնան ընթացքում Եվրոպայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Դրանք սկսվել են Ֆրանսիայում՝ սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում և երկրներում։