Բիոմետրիկ անձնագրերն ի սկզբանե կեղծված են. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին
«Ե՞րբ և որտե՞ղ եք անելու նոր անձնագրերի ատամհատիկը։ Այնպես եք նշում, թվում է, թե հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հարցադրումներն ուղղելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Արփինե Սարգսյանն ասաց, որ ներքին գործերի նախարարության թերությունն է՝ «մեզ դեռևս չի հաջողվել տալու այն ընկալումը, թե ինչ է բիոմետրիկ համակարգը»։ Ըստ նրա, բիոմետրիկ համակարգը միայն անձնագրի կազմի գույնի, դիզայնի փոփոխությունը չէ։
Գեղամ Մանուկյանն ասաց. «Բիոմետրիկ անձնագրերն ի սկզբանե կեղված են։ Հայաստանում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով։ Սերունդներն են դաստիարակվել, իրենց աչքով տեսել, իսկ դուք կեղծել եք այդ անձնագիրն ի սկզբանե»։
Գեղամ Մանուկյանը նաև ճանապարհատրանպորտային պատահարների մասին էլ հարց հնչեցրեց։
Արփինե Սարգսյանն ասաց, որ պատահարների հետևանքով զոհերի ու տուշածների թվով այս տարի նվազում ունեն։
«Ինչքան էլ վիճակագրական պատկերում տեսնում ենք մեր աշխատանքը պրոցեսի տեսանկյունից, վարքագծային փոփոխություն չենք նկատում։ Էական է, որ վարորդների վարքագիծն այս տեսանկյունից կարողանանք փոփոխել։ Առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն ենք բերելու Ազգային ժողով, այն տրամաբանությամբ, որ մինև վարորդական վկայական ստանալու համար քննությունը՝ անձը մասնակից կրթական պրոցեսին, որպեսզի բավարար գիտելիքների և հմտությունների պաշար ունենա մինչև մասնակելը քննությանը»,- ասաց նա։