Նարեկ Կարապետյանի տնից տարել են համակարգիչ և երեխայի խաղային քարթրիջներ (տեսանյութում)
Այսօր թվով չորրորդ հոբելյանական խուզարկությունն էր մեր տանը, էլի ինչ-որ բաներ էին փնտրում, ինչպես նախորդ երեք անգամները. կարծում եմ՝ Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանին զարմացնում է, որ Փաշինյանը դեռևս փորձում է համոզել. «Վստահ եմ, որ ամբողջ պետական ապարատն օգտագործելու են, որ մեզ ինչ-որ ձև համոզեն»։
Նա ասաց նաև, որ իրավապահները տարել են համակարգիչ և երեխայի խաղային քարթրիջներ։