Նարեկ Կարապետյանի տնից տարել են համակարգիչ և երխայի խաղային քարթրիջներ (տեսանյութում)Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնագրի կնքմանը. ԹրամփԵկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ
4-րդ հոբելյանական հետախուզումն էր. եկել էին ժողովրդավար ձևով համոզել Սահամանադրության հարցում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է. ԱբրահամյանWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՔննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնումԴատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը․ «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասինԸնդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները
Մամուլ

Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորների կենսագրություններն ու ունեցվածքը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն է։ Ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել մինչեւ խորհրդարան հասնելը, որտեղ է աշխատել եւ, ամենակարեւորը, ի՞նչ ունեցվածք ու դրամական միջոցներ է հայտարարագրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է պատգամավորի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը:

Հասմիկ Ենգոյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 24-ին Երեւանում։ 1998 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2003 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր, որը ստացել է 2020 թվականին։

Ենգոյանը 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2017 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում, իսկ 2023 թվականից՝ Պետական կառավարման ակադեմիայում։ Տարբեր տարիների աշխատել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական, եղել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրոպական ինտեգրման վարչության ավագ դատախազ, ապա՝ վարչության պետ։ 2007-2012 թվականներին Սահմանադրական դատարանում ներկայացրել է գլխավոր դատախազին։

2013-2017 թվականներին ղեկավարել է կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման եւ իրավական խորհրդատվության բաժինը։ 2017-2026 թվականներին եղել է «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ եւ փաստաբան, իսկ 2026 թվականի մայիսից օգոստոսը՝ «Տենդերիում լեգալ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նա նաեւ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի խմբի ծրագրերի ազգային փորձագետ է։ Ենգոյանը ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաեւ դասագրքերի եւ մենագրությունների համահեղինակ։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրից պարզեց, որ Հասմիկ Ենգոյանը Երեւանում ունի երկու անշարժ գույք՝ բնակարան եւ ավտոկայանատեղի։ Երկուսն էլ նրա միանձնյա սեփականությունն են։ Գույքերը ձեռք է բերել 2023 թվականի մայիսի 11-ին՝ նվիրատվությամբ։

Տրանսպորտային միջոց․

Հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը 2019 թվականի արտադրության «Nissan» մակնիշի մարդատար ավտոմեքենա ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեքենան նա ձեռք է բերել 2025 թվականի հունիսի 2-ին՝ գնման եղանակով։

Եկամուտներ
Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 3 մլն 582 հազար 267 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց եկամուտների աղբյուրները եւ պարզեց, որ 600 հազար դրամը ստացվել է «Տենդերիում» ընկերությունից՝ վարձակալության դիմաց, իսկ 1 մլն 72 հազար 798 դրամը՝ Վահե Բաբայան Հենրիկից՝ որպես այլ եկամուտ։
«Տենդերիում լեգալ գրուպ» ընկերությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 311 հազար 360 դրամ, «Գեովայբ» ընկերությունից՝ քաղաքացիաիրավական պայմանագրով 195 հազար 500 դրամ, իսկ «Գնումների աջակցման կենտրոնից»՝ 360 հազար դրամ աշխատավարձ։

ԵՊՀ-ից նրա ստացած աշխատավարձը կազմել է 988 հազար 9 դրամ։ Ռուս-հայկական համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է 11 հազար 100 դրամ, իսկ Պետական կառավարման ակադեմիայից՝ 43 հազար 500 դրամ։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ պատգամավորի եկամուտները ձեւավորվել են մի քանի աշխատավայրերից, վարձակալությունից եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված վճարումներից։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները հայտարարագրի համաձայն կազմել են 10 հազար 770 դրամ, 1 մլն 299 հազար 623 դրամ, 5 հազար 145 ԱՄՆ դոլար եւ 2 հազար 931 եվրո։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն 500 հազար դրամ, 33 հազար ԱՄՆ դոլար եւ 6 հազար եվրո։

Հայտարարագրում բաժնային կամ այլ ներդրումների, արժեթղթերի, հանձնված փոխառությունների, բանկային ավանդների, կրիպտոակտիվների եւ 4 մլն դրամը գերազանցող այլ թանկարժեք գույքի վերաբերյալ տվյալներ չկան։ Նշված չեն նաեւ ստացված վարկերի եւ փոխառությունների մնացորդներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։