ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է. ԱբրահամյանWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՔննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնումԴատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը․ «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասինԸնդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվը
Մամուլ

Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խորհրդարանին առաջարկում է մի տարօրինակ հայտարարություն ընդունել: Տարօրինակը ոչ թե հայտարարությունում տեղ գտած ներկա իրավիճակի արձանագրություններն են, որոնք օբյեկտիվ են, այլ այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կընդունի նման հայտարարության տեքստ։ Հայտարարության ընդունման համար, ըստ հեղինակների, հիմք են հանդիսացել Հայաստանում ստեղծված իրավական եւ ժողովրդավարական ակնհայտ հետընթացը, օրեցօր ահագնացող քաղաքական բռնաճնշումները, որոնց հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ բացահայտ կամ քողարկված ձեւով ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ ապօրինի քրեական վարույթներով ներգրավվելով որպես մեղադրյալներ։

Շատերի նկատմամբ իրականացվել եւ շարունակվում են միջազգային իրավունքով եւ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների անհիմն սահմանափակումներ, շատերը, առանց օրինական դատական ակտերի, գտնվում են անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկներում կամ տնային կալանքի ներքո, եւ այլն: Դեպքերի մեծ մասում հիմնական շարժառիթը քաղաքացիների քաղաքական հայացքներն են կամ քաղաքական գործունեությունը, ուստի խորհրդարանին առաջարկում են, իբրեւ առաջնային մանդատով օժտված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, ընդունել հայտարարություն ու քաղաքական հստակ դիրքորոշում դրսեւորել «ներկա անթույլատրելի եւ մերժելի իրավիճակի նկատմամբ»՝ այդպիսով զգոնության կոչ անելով իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց` վերանայելու իրենց ոչ իրավաչափ վարքագիծը, վերականգնելու իշխանության ճյուղերի անկախությունն ու խաթարված հավասարակշռությունը։ «Իրավապահ մարմինները, ինչպես նաեւ՝ հանրային իշխանությամբ օժտված համակարգերը, վերածվել են քաղաքական հետապնդումների, հաշվեհարդարի, անձանց սեփականությունն ապօրինի խլելու, նրանց ունեզրկելու բացահայտ գործիքի»,- արձանագրել են հայտարարության նախագծում։

«Շարունակական բռնաճնշումներով հալածանքի են ենթարկվում ազգային ինստիտուտներ, ձերբակալվում, կալանավորվում, դատական կամ վարչական ոչ իրավաչափ ակտերով գործելու ազատությունից զրկվում են կամ շարունակաբար հալածանքների ենթարկվում՝

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ, սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ եւ/կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների (դաշինքների) առաջնորդներ, քաղաքական գործունեություն իրականացնող եւ/կամ իշխանություններին քննադատող անձինք, հանրային, հասարակական գործունեություն իրականացնող անձինք, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»:
Հղում են անում նաեւ ԵԽԽՎ վերջին զեկույցին՝ ընդգծելով, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումներն արձանագրվել են նաեւ զեկույցում։

 «Այսպիսով, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում է թե՛ ՀՀ սահմանադրությանը, թե՛ ՀՀ ստանձնած միջազգային, այդ թվում՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին: Բացի այդ, տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը։ Սրանք պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են եւ ինքնին հակասում են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր չափանիշներին»,- ասված է հայտարարության մեջ։