Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ Բրյուսելում
Մամուլ

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին այդ գումարն ավելի պակաս էր` շուրջ 542 միլիոն, 2024-ին՝ արդեն 603 մլն, 2026-ին՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` պետության վրա վարչապետի, նրա ընտանիքի ծախսն անշեղորեն աճում է: Ստացվում է, որ Կառավարական դաչաներում ապրողների կեցության վրա օրական ծախսվում է ավելի քան 1.7 մլն դրամ, կամ մոտ 5 հազար դոլար։ Այս միջոցները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնատար 4 անձի եւ նրանց ընտանիքների վրա` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան եւ Սուրեն Պապիկյան: Այս գումարի մեջ են մտնում Կոնդի առանձնատների եւ տարածքի պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարները։ Բայց պարզվում է՝ հոգում են այս ընտանիքների բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային պարագաներից, մինչեւ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: Մենք գրել էինք, որ կոնկրետ գեղեցկության սրահ կա, որից օգտվում են Փաշինյանի ընտանիքի կին անդամները, ապա «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում են այդ սալոնին, ինչը հետագայում հաստատել էր նաեւ կառավարության աշխատակազմը` գրավոր պատասխանելով մեր հարցին: Ասել էին, որ ամսվա վերջում վարչապետն ինչ որ գումար է իր աշխատավարձից փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվին, որից էլ կատարվում են այդ փոխանցումները, ինչը եւս օրենքի խախտում է: Պետությունը շատ բարձր աշխատավարձ է վճարում վարչապետին ու մյուս պաշտոնյաներին, որ նրանց իրենց գրպանից ուղիղ հոգան իրեն կարիքները, այլ ոչ թե պետական փողն ու սեփական փողը խառնեն իրար:

Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները։ Զանգահարեցինք նշված սալոն եւ տեղեկացանք, որ այն Երեւանի մասշտաբով ամենաթանկ ծառայություններն է մատուցում` մատնահարդարումը գելլաքով սկսվում է 13 հազար դրամից, ոտնահարդարումը` KART խնամքի միջոցով` արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Ծառայությունները մատուցվում են VIP սենյակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գոնե 2 օր շուտ զանգահարել` տեղ ամրագրել։ Հարցին՝ փոխանցումով աշխատո՞ւմ են, սրահի աշխատակիցը պատասխանեց․ «Այդ դեպքում նախապես պետք է ասել, մեր հաշվապահը հաշիվը գրի` Ձեր մոտենալուց առաջ, փոխանցումը արվի, մոտենաք` կսպասարկենք»։ Ամսվա մեջ եթե 2-3 անգամ այս ծառայություններից օգտվեն Փաշինյանի երեք աղջիկները եւ կինը, կարող եք հաշվել, թե որքան է նստում հանրության վրա միայն այս ընտանիքի կանացի հատվածի մատնահարդարումն ու ոտնահարդարումը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է մոտ հազար դոլարին համարժեք գումար: