ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցից հարավ չորս լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Նավթ տեղափոխող և Հորմուզի նեղուցի հարավային հատվածում արգելված գոտով անցնելու մտադրություն ունեցող չորս նավ պայթեցվել է ծովային ականների վրա և շարունակում է այրվել։ Հորմուզի նեղուցի երկնքում նաև խոցվել և ոչնչացվել է MQ-9 անօդաչու թռչող սարք»,- ասվում է կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին հուշագիր, որը պետք է հիմք դառնար խաղաղ գործընթացի մեկնարկի համար։ Այդուհանդերձ, երեք շաբաթ անց կողմերը վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Դրանից հետո նրանք փորձում են կարգավորել իրավիճակը։