Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։
«Ես միանշանակ պատրաստ եմ ընդունել այդ արդյունքները։ Մենք կաշխատենք դեմոկրատների հետ և, գիտեք, անհամբերությամբ կսպասենք նրանց հետ համագործակցության մեկնարկին»,- ասել է Թրամփը։
Նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն, դեմոկրատները հանրապետականներից խլում են Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։