Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնագրի կնքմանը. Թրամփ
Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնագրի կնքմանը։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Financial Times-ին տված հեռախոսային հարցազրույցում։
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այն փուլում են, երբ կարող են ասել. «Եկեք համաձայնագիր կնքենք»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև լավատեսություն է հայտնել երկու երկրների միջև խաղաղ բանակցություններում արձանագրվող առաջընթացի վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշում է Financial Times-ը, ուկրաինացի բանակցողները չեն կիսում Թրամփի լավատեսությունը:
Նշենք, որ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կկայանան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի տեղեկացմամբ՝ կողմերը կքննարկեն հետպատերազմյան անվտանգության համակարգը, լարվածության թուլացման և մարդասիրական ջանքերի հարցերը։ Այս շաբաթ ամերիկացի բանակցողները կհանդիպեն նաև եվրոպացի ներկայացուցիչների հետ։