ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթը կարծում է, որ միջանկյալ ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում վերահսկողություն ստանալու ավելի քան 95 տոկոս հավանականություն ունի։
Պարբերականը նշում է, որ դեմոկրատներն արդեն հաղթել են կամ, ամենայն հավանականությամբ, կհաղթեն չորս նահանգներում, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Կոնգրեսի վերին պալատում վերահսկողություն հաստատելու համար։
Associated Press-ի տվյալներով՝ այս պահին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ԱՄՆ Սենատում զբաղեցրել են 46 տեղ, իսկ հանրապետականները՝ 37։
Բացի այդ, Ներկայացուցիչների պալատի 127 տեղի համար քվեարկության արդյունքում դեմոկրատները հաղթել են իրենց հանրապետական մրցակիցներին, մինչդեռ Հանրապետական կուսակցության թեկնածուները ստացել են ընդամենը 73 մանդատ։
Նահանգապետերի պաշտոնների համար պայքարում նույնպես առաջատար են դեմոկրատները՝ 16-ը՝ ընդդեմ հանրապետականների 11-ի։