ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառով
Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին վճռական բողոք է ներկայացվել ռուսական ակտիվների կալանքի կապակցությամբ։
Բողոքի պատճառ են դարձել Օսլոյում գտնվող հինգ անշարժ գույքի օբյեկտների կալանքը՝ Ուկրաինայի և այլ ընկերությունների հայցերի հիման վրա, ինչպես նաև ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» գիտահետազոտական նավի արգելափակումը։ Նավը սեպտեմբերի 2-ից գտնվում է Շպիցբերգենում։
Ռուս դիվանագետները Օսլոյից պահանջել են պահպանել Շպիցբերգենի մասին պայմանագրի դրույթները, որոնք երաշխավորում են արշիպելագ ազատ մուտքի իրավունքը։
ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ նավի երկարատև մնալը խիստ արկտիկական պայմաններում ձմեռային կայանման համար չնախատեսված վիճակում կարող է հանգեցնել դրա վնասմանը և լուրջ բնապահպանական հետևանքների։
Նավի անձնակազմը շարունակում է մնալ նավի վրա։ Նավաստիներին օգնություն է ցուցաբերում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։