ՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևը
Նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն քվեարկությամբ ընդունել է Բելառուսի նախաձեռնած «Զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների և նման զենքի նոր համակարգերի մշակումն ու արտադրությունն արգելելու մասին» բանաձևը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 177 պետություն։
Բանաձևի համահեղինակների թվում, Բելառուսից բացի, ընդգրկվել են ևս 20 երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը և Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մի շարք այլ պետություններ։